Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնը մեկնարկել է

5 օր շարունակ երեւանյան 7 բեմահարթակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու 10 ներկայացում:
sheqspiryan

Մեկնարկել է Շեքսպիրյան 14-րդ միջազգային փառատոնը: 5 օր շարունակ երեւանյան 7 բեմահարթակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու տարբեր երկրներից ժամանած 10 ներկայացում:

Այս տարի փառատոնը տարբերվելու է նախորդներից: Առաջին անգամ հիմնական մասից դուրս անցկացվելու է «ֆեստ աութ» ծրագիրը, որը նախատեսված է ուսանողների եւ անկախ թատերախմբերի համար: Այս հատվածը լինելու է մրցութային, լեհ եւ հայ փորձագետները կընտրեն հաղթողին, որն էլ 2020 թվականին Հայաստանը կներկայացնի լեհական աշխարհահռչակ «Գդանսկի Շեքսպիրյան Միջազգային Փառատոն»-ի «Շեքսպիր-օֆֆ» բաժնում:

*

*