«Ես տեսել եմ ամեն ինչ»․ Շերոն Սթոունը 60 տարեկան է

Նա խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում․․․

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը այսօր նշում է իր ծննդյան 60-ամյակը։ Խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, սակայն նրան առավել մեծ ճանաչում է բերել «Հիմնական բնազդ»-ը։

«Ես Հոլիվուդ եմ եկել ոչ մի տեղից, Փենսիլվանիայից, առանց պաշտպանության ու հովանավորության։ Ես տեսել եմ ամեն ինչ»,- հարցազրույցներից մեկում խոսելով իր անցած ճանապարհի մասին՝ նշել է դերասանուհին։

Առավել հայտնի ֆիլմերից են՝ «Հիշել ամեն ինչ», «Մկրատներ», «Մասնագետը», «Կազինո», «Արագ և մեռած», «Կոտրված ծաղիկներ», «Հիմնական բնազդ-2» և այլն։

*

*