Շերոն Սթոունը հրապարակել Է «Հիմնական բնազդ»-ում իր փորձերի տեսագրությունը

Մայքլ Դուգլասը նկարահանումներն ավարտելուց հետո բուժվում էր սեռական մոլագարությունից։
sheron-stown

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը հրապարակել Է «Հիմնական բնազդ» Էրոտիկ թրիլերին վերաբերող իր փորձերի տեսագրությունը: Դերասանուհին հոլովակը զետեղել Է Instagram-ում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

Այդ կինոնկարում խաղացած դերը հանգուցային Է դարձել Սթոունի կարիերայում: Դրան հավակնում Էին այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են՝ Ջուլյա Ռոբերթսը, Մեգ Ռայանը եւ Էմմա Թոմփսոնը, բայց ռեժիսոր Պոլ Վերհովենը նրանց բավարար սեքսուալ չի համարել: Ֆիլմում Սթոունի խաղընկեր Մայքլ Դուգլասը նկարահանումներն ավարտելուց հետո հարկադրված Է եղել բուժընթաց անցնել սեռական մոլագարության դեմ:

Շերոն Սթոունը խաղացել Է նաեւ «Արցունքներ անձրեւի տակ», «Արյուն եւ ավազ», «Հիշել ամեն ինչ», «Մեռած եւ արագ», «Տաշեղ» եւ այլ կինոնկարներում: 2006 թվականին նա նկարահանվել Է «Հիմնական բնազդ 2» ֆիլմում, որն ստեղծվել Է ռեժիսոր Մայքլ Քեյթոն-Ջոնսոնի կողմից եւ մեծ հաջողություն չի ունեցել:

*

*