«Մենք բոլորս Շառլ Ազնավուր ենք երգում՝ երբեմն բառերը մոռանալով»․ Մակրոնը՝ Ազնավուրի մասին

Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն ընդգծեց, որ Շառլ Ազնավուրը ուզում էր ապրել մեկ դար, ինչի մասին խոստացել էր:
makron-sharl

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Հաշմանդամների տանը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողության ժամանակ հանդես եկավ ելույթով: Իր ելույթում Ֆրանսիայի նախագահն ընդգծեց, որ Շառլ Ազնավուրը ուզում էր ապրել մեկ դար, ինչի մասին խոստացել էր:

«Եվ դա նրա վերջին մարտահրավերն էր կյանքին: Նա միշտ անհագուրդ ուզում էր ապրել, ծիծաղել, երազել, բայց մահը վրա հասավ այդ շեմից մի քանի տարի առաջ: Եվ մենք զարմացած էինք, և մենք շատ տխրեցինք, որովհետև մենք սովոր չէինք, որ նրա լեգենդար կամքին ինչ-որ բան կարող է հակառակվել: Այս դատարկությունը մեզ մթություն բերեց: Հազարավոր մարդկանց համար նա դարման էր, ուժ էր, և հիմա նա մեզ թողնում է»,- ասաց Էմանուել Մակրոնը:

Նա հավելեց, որ Շառլ Ազնավուրի մոտ ցավն ու հույսը կրկնակի էին, ինչը ֆրանսիացիները շատ արագ հասկացել են: «Մենք սովորել ենք, որ այս մարդը միշտ ներկա լինի մեր կյանքում և միավորի բոլորիս: Նա դարձել էր Ֆրանսիայի դեմքերից մեկը: Մենք բոլորս Շառլ Ազնավուր ենք երգում՝ երբեմն բառերը մոռանալով»,- ընդգծեց Մակրոնը:

Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրի ստեղծագործության մեջ մարդիկ գտնում են  ամենաթանկագին, ամենահարազատ երգերը: «Նա մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող էմիգրանտի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»:

maron

makron

*

*