Նկարիչ Սեյրան Խաթլամաջյանը կդառնար 80 տարեկան

Նրա կտավներում կա գույն, խորություն եւ ճաշակ:

Նրա կտավներում կա գույն, խորություն եւ ճաշակ: Հայտնի աբստրակցիոնիստն աչքի է ընկնում գույնի հանդեպ ունեցած բացառիկ զգացողությամբ. կարմիր, ոսկեդեղին ու գունապնակի ամենահնչեղ գույներն իր արվեստի առանցքն են: Արվեստաբաններն այսպես են բնորոշել հայ գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանին, ում ձեռագիրն առաջին իսկ հայացքից ճանաչելի է: Դեռ երիտասարդ տարիներից ստեղծել էր իր սեփական գեղարվեստական լեզուն, որը, Մարտիրոս Սարյանի խոսքով, հիմնված էր բարձր պրոֆեսիոնալիզմի եւ արվեստի պատմության խորը գիտելիքների վրա:

Ասում են՝ նա չի կրկնել նույնիսկ ինքն իրեն :Շարունակելով գեղանկարչության ազգային ավանդույթները՝ Խաթլամաջյանը ստեղծել է հայրենի բնության տիպական գծերն ընդհանրացնող խորհրդանշական բնույթի բնապատկերներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*