Այսօր ԵՊՀ ուսանողները հանդիպեցին Ուկրաինայի X-factor մրցույթի հաղթող, երգահան Սևակ Խանաղյանի հետ: ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, երկրպագուհիների հոսքը չէր դադարում:
Երգչի հետ հանդիպումը սկսվեց հարց ու պատասխանով:
Ուսանողուհիներից մեկը հետաքրքրվեց՝ Սևակը որքանով է իրեն համարում հայ և որքանով ռուս, ինչին ի պատասխան երգիչն ասաց. «Գիտե՞ք, Խանաղյան Սևակ Տիգրանովիչը չի կարող իրեն ռուս համարել, ես հպարտ եմ, որ հայ եմ»:
Թեև Սևակը պնդում էր, որ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթին մասնակցելու առաջարկ չի ստացել, բայց երկրպագուհիներին այդ միտքը կարծես թե հանգիստ չէր տալիս:
«Ես տեղյակ չեմ՝ կգնա՞մ Եվրատեսիլին, թե՝ ոչ, բայց երջանիկ կլինեի ներկայացնել հայրենիքս ամբողջ աշխարհին»,- նշեց երգիչը:
Երգիչը երկրպագուհիների հետ կատարեց իր հայտնի երգերից մեկը՝ «Не молчи»-ն:
Պատրաստեց՝
Արաքս Առաքելյանը