«Եվրատեսիլ» կգնա Սեւակ Խանաղյանը

Եզրափակիչում նա ստացավ 24 միավոր
sevak-khanagyan

«Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը կներկայացնի Սեւակ Խանաղյանը։

Փետրվարի 25-ին «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում  հանդես եկան տասը մասնակիցներ՝ Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը:

Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը, ով հավաքեց 24 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում էին «Նեմրա» ռոք-խումբը (18 միավոր) և Ամալիյա Մարգարյանը (15 միավոր):

Սեւակ Խանաղյանը հանդես կգա «Քամի» երգով։

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ:

*

*