Սերժ Թանկյանը կստեղծի ռուսական ֆիլմի երաժշտությունը

Ֆիլմը կցուցադրվի 2017 թվականի նոյեմբերի 30-ին:
tankyan

Հանրահայտ հայ երաժիշտ, Sistem of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը որպես կոմպոզիտոր միացել է «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի նախագծին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով  Ցենթրալ Փարթներշիփ ռուսական կինոընկերության պաշտոնական էջը, Թանկյանը վաղուց ցանկանում էր էպիկական ֆիլմերի համար երաժշտություն գրել, և այս ֆիլմը լինելու է իր առաջին փորձը կոմպոզիտորի կարգավիճակում:

«Ես արդեն մի քանի ամիս աշխատում եմ «Կոլովրատովի մասին լեգենդը» ֆիլմի համար: Երազել եմ այսպիսի  նախագծերում աշխատել և հպարտանում եմ դրանով»,- նշել է Սերժ Թանկյանը:

Ֆիլմում ստեղծվել է 6 երաժշտական պատմություն, որի մի մասը էլեկտրոնային է, իսկ գործիքային մասը System of a Down խումբը գրելու է առանձին:

Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևի խոսքով` Սերժ Թանկյանը ստեղծել է այնպիսի երաժշտություն, որը կարելի է դասել լավագույն  կինոերաժշտությունների շարքում:

Ֆիլմի երաժշտության աշխատանքները կավարտվեն 2017 ամռանը , այն կցուցադրվի 2017 թվականի նոյեմբերի 30-ին:

*

*