Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Kavat ապրանքանիշի սուրճը

Սուրճը կսպառվի սուպերմարկետներում, հյուրանոցներում, ռեստորաններում:
serj-tankyan-kavat1

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Kavat ապրանքանիշի սուրճը: Թանկյանը նշեց, որ որոշել է սուրճի վաճառքն իրականացնել նաև Հայաստանում:

«Մենք սկսել ենք Kavat սուրճի վաճառքը Միացյալ Նահանգներում անցած տարի, իմ ցանկությունն է ներկայացնել իմ տատիկի սուրճը աշխարհին: Մեր հայկական մշակույթի մասն է մեր սուրճը, և խելացի ձևով փորձում ենք օտարներին մեր մշակույթը ներկայացնել սուրճով»,- ասաց Թանկյանը:

Սուրճը կսպառվի սուպերմարկետներում, հյուրանոցներում, ռեստորաններում: Այն հնարավոր կլինի գնել նաև համացանցի միջոցով:

 

*

*