Սերժ Թանկյանը 50 տարեկան է

Այսօր ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը դարձավ 50 տարեկան:
serj-tankyan

Այսօր ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը դարձավ 50 տարեկան:  Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մետալ վոկալիստ։

Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է բազմաթիվ ալբոմներ, այդ թվում՝ «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը:

2015-ի ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի կապակցությամբ SOAD-ը բացօթյա համերգ ունեցավ Երեւանում՝ Հանրապետության հրապարակում:

Ի դեպ, այսօր նաեւ նրա կնոջ ծննդյան օրն է։

*

*