Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իոսիֆ Կոբզոնին

Սեպտեմբերի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան տարեդարձի առթիվ:
iosif-kabzon

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

«Ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր 80-ամյակի առթիվ:
«Իոսիֆ Կոբզոնի երգերը» տարածում են սիրո և բարության գաղափարները, ստեղծում են մի ամբողջ դարաշրջան, որի ժամանակակիցն ենք մենք:

Ձեր արվեստը օգնում է մարդկանց հաղթահարել արհեստականորեն իրենց բաժանող սահմանները: Ձեր բեմական գործունեությունը իսկական չափանիշ է սկսնակ էստրադային երգիչների համար:

Ձեր արվեստը շատ սիրում և բարձր են գնահատում Հայաստանում, որի հետ Դուք կապված եք ամուր և անկեղծ բարեկամական կապերով: Ձեր ստեղծագործական միությունն ու համատեղ արարումը հայ ժողովրդի այնպիսի հայտնի զավակների հետ, ինչպիսիք են՝ Առնո Բաբաջանյանը, Գեորգի Գարանյանը, Կոնստանին Օրբելյանը, Միքայել Թարիվերդիևը, Ալեքսեյ Հեքիմյանը և այլք, հանգեցրել են երաժշտական այնպիսի ստեղծագործությունների ստեղծմանը, որոնք հայտնի են ամենուր, որտեղ հնչում է ռուսերենը»,-մասնավորապես ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

*

*