Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Մյունխենում

Համերգային ծրագրում հնչել են Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան․․․
hamerg

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում մայիսի 21-ին ելույթ է ունեցել Մյունխենի Gasteig մշակութային կենտրոնում. Gasteig-ում է գտնվում Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահը, այստեղ են տեղակայված Ռիխարդ Շտրաուսի անվան կոնսերվատորիան, ինչպես նաև՝ քաղաքային գրադարանը։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Համերգային ծրագրում հնչել են Պյոտր Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան, մալթացի կոմպոզիտորներ Ալեքսեյ Շորի Դաշնամուրի կոնցերտը, Ալբերտ Գարզիայի Kewn ստեղծագործությունը։ Որպես մենակատարներ հանդես են եկել դաշնակահար Ինգոլֆ Վանդերը, ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։

*

*