Սելին Դիոնը լսողական խնդիրների պատճառով հետաձգել է համերգները

Դիոնի ներկայացուցիչները բացատրել են, որ նրա լսողությունը խաթարվել Է մոտավորապես մեկուկես տարի առաջ:
selen-dion

Երգչուհի Սելին Դիոնն իր բոլոր համերգները մի քանի ամսով չեղարկել Է լսողության հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին Facebook-ում գրառել է երգչուհին:

Դիոնի ներկայացուցիչները բացատրել են, որ նրա լսողությունը խաթարվել Է մոտավորապես մեկուկես տարի առաջ: Նրանց խոսքով՝ հիվանդության պատճառով նրա համար շատ դժվար Է երգել, եւ եթե առաջ նրան օգնում Էին ականջի տարբեր կաթիլներ, ապա այժմ արտիստուհուն վիրահատական միջամտություն կպահանջվի:

«Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր պլանավորել Էին ժամանել Լաս Վեգաս՝ ներկա լինելու իմ շոուին: Ես գիտեմ՝ դուք որքան եք վշտացած, ինձ համար Էլ շատ ցավալի Է»,-հայտարարել Է Դիոնը: Դիմումի հեղինակները խոստացել են վերադարձնել տոմսերի գումարը:

*

*