Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» աշխատանքն առաջին անգամ կցուցադրվի Երևանում

Կներկայացվի մինչև մարտի 7-ը
saryan

Մարտիրոս Սարյանի «Ծաղիկներ» ապակենկարը, որը երկար տարիներ եղել է Մոսկվայում, առաջին անգամ մեկ շաբաթով կցուցադրվի Երևանում: Արվեստասերները այն տեսնելու հնարավորություն ունեցան նկարչի ծննդյան օրը` փետրվարի 28-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Այն կներկայացվի մինչև մարտի 7-ը:

Այդ աշխատանքը Սարյանը ստեղծել է «Մարտիրոս Սարյան» ֆիլմում և այն նվիրել ժապավենի օպերատոր Մարատ Վարժապետյանին: Հավանաբար, նրա ընտանիքը ժամանակի ընթացքում վաճառել է այդ գործը, և այն հայտնվել է ռուս կոլեկցիոներ Յուրի Նոսովի անձնական հավաքածուում:

«Տասը տարի առաջ այս յուրահատուկ նկարը ձեռք եմ բերել շվեդական աճուրդի ժամանակ, և այն կախված էր իմ տանը, իմ աչքի առաջ: Երջանիկ եմ, որ կտավն այսքան մեծ հետաքրքրություն է առաջացրել և որոշ ժամանակ կցուցադրվի այս թանգարանում»,- նշել է Յուրի Նոսովը:

 

*

*