Հրաչյա Սարուխանի հոգեհանգիստը՝ Վանաձորում

69 տարեկանում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը:
Hrachya-sarukhan-mah

69 տարեկանում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչյա Սարուխանը:

1966 թվականից նրա բանաստեղծությունները տպագրվել են «Կայծ» եւ «Ավանգարդ» թերթերում: Հրաչյա Սարուխանը բանաստեղծական մի շարք ժողովածուների հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն եւ այլ լեզուներով: Իսկ նրա կատարած թարգմանությունները հրատարակվել են առանձին գրքերով եւ անթոլոգիաներով:

Հրաչյա Սարուխանը «Մովսես Խորենացի» մեդալակիր է:

Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին, Վանաձոր քաղաքում, վերջին հրաժեշտն` ապրիլի 10-ին, ժամը 11:00-13:00 Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

*

*