Սեպտեմբեր ամսվա թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը

Սարոյանի գործերն առաջատար են
girq

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է սեպտեմբերի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Ուիլյամ Սարոյանի «Անունս Արամ է» պատմվածքների շարքը:

Երկրորդ տեղում է Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը:

Երրորդ տեղում Ալբեր Կամյուի «Անկումն» է:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում Ուիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը:

Հինգերորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը:

Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեցերորդ տեղում է:

Յոթերորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է:

Թոմ Հենքսի «…Այն, ինչ զգում է իմ սիրտը» պատմվածքների ժողովածուն ութերորդ տեղում է:

Ուիլյամ Սարոյանի «Ուեսլի Ջեքսոնի արկածները» իններորդ տեղում է:

Տասներորդ հորիզոնականում է Մարկ Արենի «Քառյակը»։

*

*