«Սան Ռեմո» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնեն Համլետ Բադալյանը և Գոռ Հարությունյանը

Մասնակցել են Գյումրիի և Երևանի լավագույն կատարողները...
San-remo-mrtsuyt

Հայաստանյան ընտրությունների արդյունքում «Սան Ռեմո» երգի միջազգային 9-րդ մրցույթին Հայաստանը կներկայացնեն Համլետ Բադալյանը և Գոռ Հարությունյանը: Մասնակիցներն Իտալիայի Սան Ռեմո քաղաքում Հայաստանի դրոշի ներքո ելույթ կունենան ապրիլի 19-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մարտի 14-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որին մասնակցել են Գյումրիում և Երևանում կիսաեզրափակիչ փուլերին մասնակցած լավագույն կատարողները:

Ժյուրին հաղթող է ճանաչել Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցի սան Համլետ Բադալյանին (դասատու՝ Վարազդատ Հովհաննիսյան, տնօրեն՝ Հասմիկ Մկրտումյան) և Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սան Գոռ Հարությունյանին (դասատու՝ Ռուզան Մատինյան, տնօրեն՝ Աիդա Սարգսյան):

 

*

*