«Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալ՝ Սամվել Կարապետյանին

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել ՀՃՈՒՀ և անձամբ Ս. Կարապետյանի գործունեությունը։
samvel-karapetyan

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի դահլճում մասնակցել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի բացման 17-րդ տարեդարձի միջոցառմանը և Հայկական ճարտարապետության ուսումնասիրության և հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի նախագահ Սամվել Կարապետյանին պարգևատրել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով և համապատասխան վկայագրով:

Շնորհավորելով Սամվել Կարապետյանին Ն. Սարգսյանը բարձր է գնահատել ՀՃՈՒՀ և անձամբ Ս. Կարապետյանի գործունեությունը՝ մեր պատմական հայրենիքի վկայագրերը փրկելու և սերունդներին փոխանցելու, հայրենաճանաչողության, քարոզչական պատերազմներին դիմակայելու համատեքստում:

Նա միաժամանակ նշել է, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամին մշտական տարածք տրամադրելու հարցը ՀՀ կառավարության ուշադրության ներքո է և այս առումով առկա է հանրապետության նախագահի հանձնարարականը՝աշխատակիցներին վստահեցնելով, որ խնդիրն առաջիկայում լուծում կստանա:

Սամվել Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և իր կողմից շնորհավորելով գործընկերներին՝ հավաստիացրել, որ պարգևը հիմնադրամի ողջ համակազմինն է:

*

*