Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակի արժանացավ երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանը

«Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքի համար...
Ruben Hovsepyan

Գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփյանի անվան գրական մրցանակը տրվեց նրա ուսանողուհի, երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանին «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքի համար:

Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվեց հունիսի 7-ին Հայաստանի գրողների միությունում:

«Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխություն անցկացնելու առաջարկը պատկանում է գրողի կնոջը` Օլգա Մելիքյանին, ով նաև ցանկացել է մրցանակը հանձնել պատմվածքի ժանրում, և մենք սիրով համաձայնվել ենք»,-նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ռուբեն Հովսեփյանը (1939-2016) 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականներին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականներին Հայաստանի գրողների միության քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։

Նրա պատմվածքներն ու վիպակներն առանձնանում են դրանցում արծարծվող թեմաների արդիականությամբ: Հայտնի ստեղծագործություններն են` «Հնձան»,  «Ամենատաք երկիրը», «Երկար, հրաշալի օր», «Ճայերը» և այլ գործեր:

*

*