Ռուբեն Հովսեփյան՝ «Ամենից դժվարը հեքիաթն իրականություն դարձնելն է»

Կարճատեւ հիվանդությունից հետո այսօր վախճանվեց գրող-հրապարակախոս, «Դրոշակ» պաշտոնաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Ռուբեն Գեորգիի Հովսեփյանը:

Կարճատեւ հիվանդությունից հետո այսօր վախճանվեց գրող-հրապարակախոս, «Դրոշակ» պաշտոնաթերթի նախկին գլխավոր խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Ռուբեն Գեորգիի Հովսեփյանը: Նա 77 տարեկան էր: Բազմաթիվ պատմվածքների ու վեպերի հեղինակ է: Հովսեփյանի թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողը ծանոթացել է Մարկեսի, Տոլստոյի, Չեխովի ստեղծագործություններին:

Ռուբեն Հովսեփյանը նաեւ հասարակական-քաղաքական գործիչ էր: Եղել է Ազգային Ժողովի պատգամավոր:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ցավակցում է մեր լավագույն ավագ ընկերներից մեկի, տարիներ շարունակ մեր հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Հովսեփյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին: Լուսինե Ղարիբյանն էլ դժվարությամբ, բայց կարողացավ պատրաստել նրան նվիրված տեսանյութը։ Նա Ռուբեն Հովսեփյանի հետ երկար զրույց էր ունեցել կարճ ժամանակ առաջ:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

*

*