Մահացել է «Roxette» խմբի մենակատարը

2000-ականներին երգչուհու մոտ ախտորոշվել է ուղեղի քաղցկեղ:

61 տարեկանում մահացել է «Roxette» խմբի վոկալիստ Մարի Ֆրեդրիքսոնը։ Այս մասին հայտնում են շվեդական լրատվամիջոցները:

2000-ականներին երգչուհու մոտ ախտորոշվել է ուղեղի քաղցկեղ: Վիրահատությունից հետո հաջորդել է վերականգնման երկար շրջանը: Հետագայում Ֆրեդրիքսոնը վերադարձել է բեմ, սակայն 2016-ին բժիշկների խորհրդով նա վերջնականապես հեռացել է բեմից:

Ֆրեդրիքսոնը ծնվել է 1958 թվականի մայիսի 30-ին՝ Էսշյո քաղաքում: Երգչուհին հաջողության է հասել 1980-ականներին, երբ թողարկվեցին նրա 2 սոլո ալբոմները: 1986 թվականին նա ընկերոջ՝ Պիեր Գեսլեյի հետ հիմնել է Roxette խումբը:

*

*