Ռոտերդամի 48-րդ կինոփառատոնի շրջանակներում ներկայացվել են Փարաջանովի ֆիլմի չցուցադրված հատվածները

Արմինիուս եկեղեցում կայացել է «Կինոյի տաճար» ծրագրի շնորհանդեսը եւ ...
roterdam-parajanov (1)

Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հունվարի 24-ին Արմինիուս եկեղեցում կայացել է «Կինոյի տաճար» ծրագրի շնորհանդեսը և Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված հատվածների նորարական ձևաչափով ցուցադրությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, «Կինոյի տաճար» ծրագրի և վերջինիս շրջանակներում Փարաջանովի, ինչպես նաև Ռուբեն Գևորգյանցի և Մարիա Սահակյանի ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպման, հայ դասական և ժամանակակից կինոյի մասին «Կինոմատենադարանի ճանապարհին» սիմպոզիում-կոնֆերանսին մասնակցում էին Կինոմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հաագայի «Աբովյան» մշակութային միության մանկական երգչախումբը և վերջինիս գեղարվեստական ղեկավար, սոպրանո Սվետլանա Աղաջանյանը։

*

*