Մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ռոման Կարցեւը

Մահվան պատճառը, նաեւ հուղարկավորության տեղը եւ ժամը դեռ հայտնի չեն:
roman-karcev

79 տարեկանում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, խորհրդային եւ ռուսական թատրոնի եւ կինոյի գործիչ Ռոման Կարցեվը:

Այսօր այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկացրել է Նատալյա Ժվանեցկայան: Մահվան պատճառը, նաեւ հուղարկավորության տեղը եւ ժամը դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ 1962 թ. Ռոման Կարցեւն աշխատել է Արկադի Ռայկինի անվան մանրապատումների թատրոնում: 1987թ.-ից արտիստը հանդես է եկել Մոսկվայի մանրապատումների թատրոնում Միխայիլ Ժվանեցկու ղեկավարությամբ:

Թատրոնին զուգահեռ Կարցեւը նկարահանվել է նաեւ ֆիլմերում: Նա խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Շան սիրտը», «Վարպետը եւ Մարգարիտան», «Ավետյաց երկինքը»։

*

*