Ռոլանդ Շառոյան․ Հիմա երեխաներն ավելի զարգացած են

Ռոլանդ Շառոյանն այսօր հանդիպել է իր մանկահասակ ընթերցողների հետ:
roland-sharoyan

Արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանն այսօր հանդիպել է իր մանկահասակ ընթերցողների հետ: Խնկո Ապոր անվան գրադարանում կազմակերպված հանդիպումն աշնակցի գրողի 65-ամյակի առիթով էր:

Երեխաները բեմադրությամբ անդրադարձել են արձակագրի կյանքին ու ստեղծագործություններին: Հանդիպմանը ներկա էին նաեւ գրչակից ընկերները:

Առաջին հեքիաթը՝ «Իշուկ Գորշուկը» Շառոյանը գրել է 1979 թվականին: Արձակագրի խոսքով, այսօր երեխաների համար լավ աշխատանքներ գրվում են, սակայն նրանց գրքին մոտեցնելու հարցում կարեւոր նշանակություն պետք է ունենա գրադարանը: Ռոլանդ Շառոյանն ասում է՝ հիմա երեխաներն ավելի զարգացած են եւ այդպիսով զսպում են գրողին:

*

*