Մահացել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը — Երկիր Մեդիա

Մահացել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը

Նրա ֆիլմերից են «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «20-րդ դարի ծովահենները»...
stanislav-govoruxin2 (1)

82 տարեկան հասակում մերձմոսկովյան «Բարվիխա» առողջարանում հունիսի 14-ի առավոտյան վախճանվել Է ռեժիսոր, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը: Այդ մասին խորհրդարանի ստորին պալատի նիստի ժամանակ հայտնել Է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Բարվիխա» առողջարանում ժամը 10:37-ին երկարատեւ ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ մեր գործընկեր Ստանիսլավ Սերգեեւիչ Գովորուխինը: Նա մինչեւ վերջ պայքարում Էր հիվանդության դեմ, բայց հիվանդությունը հաղթեց նրան»,-ասել Է Վոլոդինը: Դրանից հետո պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Գովորուխինի հիշատակը:

Ստանիսլավ Գովորուխինը ՌԴ ժողովրդական արտիստ Է (2006 թ.): Նկարահանել է այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» «20-րդ դարի ծովահենները», «Նավապետ Գրանտին որոնելիս», «Վորոշիլովյան հրաձիգը» եւ այլն:

Գովորուխինը Պետդումայի պատգամավոր Էր 1993 թվականից:

*

*