Ռեժիսորի ու կինոկենտրոնի վեճը կլուծի դատարանը

Արդեն երկրորդ անգամ հացադուլ անող Հովհաննես Գալստյանն էլ մեղադրում է կինոկենտրոնին․․․
hacadul-hovhannes-galstyan

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանից լրագրողները հետաքրքրվել են Ազգային կինոկենտրոնի եւ ռեժիսոր Հովհաննես Գալստյանի միջեւ ծագած տարաձայնության մասին:

Ռեժիսորն արդեն 3-րդ օրն է հացադուլ է անում Ազգային ժողովի բակում՝ մեղադրելով կինոկենտրոնին իր ֆիլմի ֆինանսավորումն ապօրինաբար կասեցնելու մեջ:

Շուշանիկ Միրզախանյանը նշել է, որ գործը հասել է դատարան եւ դատարանն էլ կպարզի դեպքի հանգամանքները եւ կպատժի մեղավորներին։ Նրա խոսքով՝ ռեժիսորն իրականում չի հաշտվում իր ներդրած կառավարման համակարգի հետ, որով բացառվել են կոռուպցիոն ռիսկերը:

Այս նույն խնդրով արդեն երկրորդ անգամ հացադուլ անող Հովհաննես Գալստյանն էլ մեղադրում է կինոկենտրոնին, որ այն դիտավորյալ փորձում է ձգձգել դատական գործընթացի մեկնարկը, այդ պատճառով էլ հունվարի 30-ին կայացած նիստին ներկայացուցիչ չի ուղարկել: Կինոկենտրոնից էլ պատճառաբանում են, որ իրենք հայցադիմում չեն ստացել:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*