«Քարերի սիմֆոնիա»․ հայ-իսպանական համագործակցության արդյունքը (տեսահոլովակ)

Համատեղ աշխատանքի պրեմիերան օրեր առաջ է կայացել․․․

Կոմպոզիտոր Աննա Մանուկյանն ու իսպանացի հայտնի շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսը միասին տեսահոլովակ են նկարահանել՝ «Քարերի սիմֆոնիա» անվամբ: Համատեղ աշխատանքի պրեմիերան օրեր առաջ է կայացել, իսկ նկարահանումները տեղի են ունեցել նախորդ ամիս, երբ իսպանացի երաժիշտը մեր երկիր էր ժամանել համերգ տալու համար:

Տեսահոլովակն առանձնահատուկ է այնքանով, որ լավագույնս ներկայացնում է պատմական մեծ արժեք ունեցող Գառնու հեթանոսական տաճարը եւ տաճարին հարակից «Քարերի սիմֆոնիա»-ն: Տեսահոլովակը նկարահանվել է Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագծի շրջանականերում: Ծրագրի նպատակն է դասական երաժշտաարվեստում բացահայտել եւ հանրությանը ներկայացնել նոր անուններ, նոր ստեղծագործություններ:

*

*