Վերահրատարակվել է Հովհաննես Քաջազնունու՝ «Ազգ եւ Հայրենիք» աշխատությունը — Երկիր Մեդիա

Վերահրատարակվել է Հովհաննես Քաջազնունու՝ «Ազգ եւ Հայրենիք» աշխատությունը

Հասարակական-քաղաքական գործիչը շուրջ մեկ դար առաջ անդրադարձել է հարցերի, որոնք հնչում են նաեւ այսօր:
qajaznuni-azg-ev-hayreniq

 

Ընթերցողին է ներկայացվել Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ «Ազգ եւ Հայրենիք» աշխատությունը: Այն վերահրատարակել է Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը:

Առաջին անգամ հատվածաբար աշխատությունը տպագրվել է 1923-24 թվականներին «Հայրենիք» ամսագրում՝ բացառությամբ գրքի վերջին 2 գլուխները, որոնք Քաջազնունին գրել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունից հեռանալուց հետո: Այն նվիրված է ազգի, հայրենիքի, պետության գաղափարներին:

Հասարակական-քաղաքական գործիչը շուրջ մեկ դար առաջ անդրադարձել է հարցերի, որոնք հնչում են նաեւ այսօր:

«Անի» կենտրոնն առանձին գրքերով հրատարակել է Քաջազնունու այլ աշխատություններ եւս: Կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի՝ Հայաստանի առաջին Հանրապետության 100 եւ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150-ամյակի առիթով, ընթերցողները հնարավորություն կունենան ընթերցել բոլոր աշխատությունները մեկ գրքով:

*

*