Տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի հիշատակին նվիրված «Քաղաքը» գրքի շնորհանդեսը

Շնորհանդեսի ժամանակ գրքի վաճառքից ստացված եկամուտը փոխանցվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի միջնակարգ դպրոցին...

Երեւանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը, որը նաեւ երկար տարիներ աշխատել է հասարակական քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հետ, ներկայացրել է պատմվածքների «Քաղաքը» գիրքը՝ այն նվիրելով Վահան Հովհաննիսյանի հիշատակին։

Հեղինակը պարբերաբար համացանցում հրապարակել է իր պատմվածքները, հետո նաեւ ընկերների, հարազատների հորդորով որոշել դրանք մեկտեղել մեկ ժողովածուի մեջ։

Շնորհանդեսի ժամանակ գրքի վաճառքից ստացված եկամուտը փոխանցվել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի միջնակարգ դպրոցին։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ գրքի երեք պատմվածքների հիման վրա «Լուսաբացին» պիեսի պրեմիերան: Սցենարիստն ու բեմադրիչը նույնպես Պարույր Սանթրոսյանն է։

«Կարծում եմ՝ ամեն մեկն այս գրքում կգտնի իր համար հետաքրքիր պատմություն։ Այստեղ նաեւ հուշեր կան Վահան Հովհաննիսյանի մասին։ Բայց այդ հուշերում նրան ներկայացրել եմ ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ՝ մարդ, ընկեր, երեւանցի, սովորական քաղաքացի։ Գրքում տեղ գտած յուրաքանչյուր պատմվածքում ես այսպես թե այնպես առնչություն եմ ունեցել։ Գուցե եւ չափազանցված կամ գունազարդված եմ գրել այդ հուշերի մասին, բայց իմ ասելիքը ընթերցողը ենթատեքստերում, հուսով եմ, կգտնի»,- նշեց Պարույր Սանթրոսյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները