Երևանի քաղաքապետարանը պարգեւատրել է թատերական գործիչներին

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ․․․
qaghaqapet

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պարգևատրեց ոլորտի ներկայացուցիչներին` նրանց գործունեության կարևորությունն ընդգծելու նպատակով: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ մարտի 28-ին, ներկա էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հպարտանում ենք, որ մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Այո՛, ոչ ոք չի կարող հերքել, որ 2000 տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում, և սա պատմական փաստ է: Փաստ է նաև, որ մեր թատրոնը հատկապես վերջին 200 տարվա ընթացքում բուռն զարգացում է ապրել, և մեր թատերական գործիչները հարստացել են ոչ միայն ազգային, այլև հարևան ժողովուրդների ու երկրների թատերարվեստով: Այդուհանդերձ, ես չեմ կարծում, որ  մենք պետք է  բավարարվենք պատմության կողմից մեզ շռայլորեն կտակված այս դափնիներով»,- ասաց քաղաքապետը։

Պատվոգրերի արժանացան Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի հանդերձարար Սվետլանա Կոնստանտինովան, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Վահագն Գասպարյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Դավիթ Բաբայանը, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դիմահարդար Եվգենյա Գաբրիելյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Դիանա Խերանյանը:

*

*