Կայացել է «Պոետի վերադարձը» գրքի շնորհանդեսը

Հեղինակը Համահայկական գրողների միության կողմից ստացել է Պարույր Սեւակի անվան մրցանակ:
poeti-veradardzy

Այսօր տեղի է ունեցել Վարուժան Ղազանչյանի «Պոետի վերադարձը» գրքի շնորհանդեսը: Այն հեղինակի թվով երրորդ գիրքն է: Քսան տարի Մոսկվայում ապրելով՝ գրական կյանքից ու հայրենիքից հեռու լինելուց հետո, սա համարվում է պոետի վերադարձը ինչպես հայրենիք, այնպես էլ գրական-ստեղծագործական կյանք:

Հեղինակը վստահ է՝ ամեն բան իր ժամանակին է լինում: Վարուժան Ղազանչյանը դեռ Մոսկվայում ապրելու տարիներին համոզված է եղել, որ Հայաստանում գրական կյանքը կանգ է առել եւ զարգացման ոչ մի նախադրյալ չունի, բայց վերադառնալով այստեղ արձանագրում է, որ սխալվել է: Շնորհանդեսի ավարտին հեղինակը Համահայկական գրողների միության կողմից ստացել է Պարույր Սեւակի անվան մրցանակ:

*

*