Նախագահը Պատվո շքանշան է հանձնել Արտավազդ Փելեշյանին

Այսօր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեցին Արտավազդ Փելեշյանի 80-ամյակը։
peleshyan (1)

Այսօր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեցին ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակը։  Նախագահ Սերժ Սարգսյանը Պատվո շքանշան հանձնեց Փելեշյանին։

«Դուք երջանիկ մարդ եք, կարողացել եք տասնամյակներ ծառայել ձեր սիրած գործին, այդպիսով նաեւ հայ ժողովրդին, ասել է թե՝ Հայաստանին։ Մի խնդրանք ունենք, որ շարունակեք ծառայել հայրենիքին, եւ ձեր փորձը փոխանցել երիտասարդներին, նրանք դրա կարիքը շատ ունեն»,- իր խոսքում նշեց հանրապետության նախագահը։

Արտավազդ Փելեշյանը իր շնորհակալական խոսքում նշեց․ «Երկար տարիներ մեր երկիրը պատերազմական իրավիճակում է, բայց դուք ժամանակ եք գտնում մշակութային գործիչների համար, կանգնել արվեստագետների թիկունքին եւ օգնել՝ այդ թվում նաեւ ինձ»,-  նշեց ռեժիսորը։

Միջոցառման ընթացքում նաեւ ցուցադրվեց Փելեշյանի անավարտ «Բնություն» ֆիլմից մի հատված, որի վրա դեռ աշխատում է։

 Միջոցառումը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները