Պեղումներ՝ Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցում

Սա այն եզակի դեպքերից է, երբ հնագետները գործ ունեն նաեւ բետոնի ու ասֆալտի հետ:

Արշավախումբը զգուշությամբ պեղում և բացում է Շուշիի Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմքերը: Ըստ պահպանված աղբյուրների, այն կառուցվել է 1833 թվականին, քաղաքի վերին թաղամասում, Մեղրիից գաղթած Մահտեսի Հախումյանի միջոցներով:

Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության փոխտնօրեն Նժդեհ Երանյանի խոսքով, սա այն եզակի դեպքերից է, երբ հնագետները գործ ունեն նաեւ բետոնի ու ասֆալտի հետ:

Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցուց կանգուն են միայն արեւելյան կողմի պատերն ու խորանը: 1960-ական թվականներին եկեղեցին հարմարեցվել ու վերածվել է կինոթատրոնի: Արձանագրության համաձայն, եռանավ բազելիկ եկեղեցու թաղակապ կամարները հանգչում էին սրահի կենտրոնի չորս սյուների եւ երկայնական պատերի վեց որմնասյուների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*