Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը ցանկանում է միջազգայնացնել հայկական մշակութային ժառանգությունը

Պավել Ավետիսյանի հավաստմամբ ուսումնասիրվել են Արաքսից հյուսիս ընկած տարածքները:
hnagitutyan-atangaran

Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն այս տարի 23 հնագիտական աշխատանքների ծրագիր է իրականցրել, որոնցից մի քանիսը դեռեւս ընթացքի մեջ են: Դրանք հիմնականում կիրառական բնույթի հետազոտություններ են, որոնք միտված են պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը:

Ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հավաստմամբ ուսումնասիրվել են Արաքսից հյուսիս ընկած բոլոր տարածքները: Պատահել է՝ բացառիկ նմուշներ են գտել անգամ թալանված դամբարաններից: Ինստիտուտն աշխարհի տարբեր մասերից շուրջ 60 մասնագետի է ընդունել, իսկ հայակական նյութերի հիման վրա միայն Միացյալ Նահանգներում 7 գիտական աշխատություն է պաշտպանվել, այդպիսով ` միջազգայնացնելով նաեւ հայկական գիտությունն ու մշակութային ժառանգությունը:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը նաեւ աշխատում է հնագիտական վայրերը զբոսաշրջային գոտիներ դարձնելու ուղղությամբ, որպեսզի ե՛ւ պեղված հատվածները չվնասվեն, ե՛ւ գրավիչ լինեն այցելուների համար:

*

*