Կազմել են պատմության մեջ առավել ազդեցիկ ֆիլմերի վարկանիշը

Ուսումնասիրության արդյունքները նոյեմբերի 30-ին հրապարակվել են Applied Network Science հանդեսում:
oz

Թուրինի համալսարանի գիտնականներն իրենց կատարած ուսումնասիրության արդյունքներով կազմել են պատմության մեջ առավել ազդեցիկ ֆիլմերի վարկանիշը: Այն գլխավորել Է Լայմեն Ֆրենք Բաումի «Օզ երկրի կախարդը» հեքիաթի Էկրանավորումը (1939 թ.):

Ուսումնասիրության արդյունքները նոյեմբերի 30-ին հրապարակվել են Applied Network Science հանդեսում: «Այս հոդվածում մենք առաջարկում ենք ֆիլմերի դասակարգման նոր մեթոդ: Իրենց աշխատության մեջ հետոզոտողներն օգտագործել են կինեմատոգրաֆի վերաբերյալ IMDb (Internet Movie Database) տվյալների բազան, որում ներկայացված են աշխարհի 157 երկրների ավելի քան 47 հազար ֆիլմեր: Ուսումնասիրության արդյունքներով, բացի «Օզ երկրի կախարդից», առաջատարների եռյակում հայտնվել են «Աստղային պատերազմները» (1977 թ.) եւ «Պսիխո»-ն (1960 թ.):

Ալգորիթմը այսպիսին է․ ֆիլմի վարկանիշը կազմել են՝ հաշվելով, թե տվյալ ֆիլմի մասին քանի հիշատակում է եղել այլ ֆիլմերում։

Պատմության մեջ առավել ազդեցիկ կինոժապավենների քսանյակում տեղ են գտել նաեւ«Քինգ-Քոնգը» (1933 թ.), «2001 թվական. Տիեզերական ոդիսական» (1968 թ.), «Մետրոպոլիս» (1927 թ.), «Քաղաքացի Քեյնը» (1941 թ.), «Ազգի ծնունդը» (1915 թ.), «Ֆրանկենշտեյն» (1931 թ.), «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները» (1937 թ.), «Կասաբլանկա» (1942 թ.), «Դրակուլա» (1931 թ.), «Կնքահայրը» (1972 թ.), «Ծնոտները» (1975 թ.), «Նոսֆերատու» սարսափի սիմֆոնիան (1922 թ.), «Որոնողները» (1956 թ.), «Կաբիրիա» (1914 թ.), «Դոկտոր Սթրենջլավը կամ Ինչպես ես սովորեցի չհուզվել եւ սիրեցի ատոմային ռումբը» (1963 թ.) «Քամուց քշվածները (1939 թ.) եւ Սերգեյ Էյնզենշտեյնի ««Պոտյոմկին» զրահանավը» (1925 թ.) ֆիլմերը։

Ուսումնասիրողների խումբը հաջորդիվ որոշել է նոր ուսումնասիրություններ կատարել արդեն ասիական կինոշուկայում, քանի որ դրա մասին  IMDb բազայում տվյալները բացակայում են։

*

*