Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հրաժեշտ կտա Շառլ Ազնավուրին

«Հինգշաբթի երեկոյան կմեկնեմ Ֆրանսիայի մայրաքաղաք...»
Nikol-Pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: Այս մասին վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:

«Հինգշաբթի երեկոյան կմեկնեմ Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին և, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ շաբաթ երեկոյան»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը:

*

*