Կայացավ «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

Ֆիլմում օգտագործված հարուստ նյութը հավաքել են 10 տարում:

 

Արցախյան պատերազմի ընթացքում ստեփանակերտցիների համար հատկապես ծանր էին 1992 թվականի առաջին ամիսները: Մայրաքաղաքը շրջափակված էր բոլոր կողմերից Ադրբեջանի նշանառության տակ: Ինչպե՞ս ստեղնակերտցիները կարողացան դիմակայել ու հասնել հաղթանակի:

Այսօր տեղի է ունեցել «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Այն ստեղծվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ: Հեղինակներն են` Հրանտ Մելիք-Շահնազարյանը եւ Արմեն Մինասյանը:

Ֆիլմում օգտագործված հարուստ նյութը հավաքել են 10 տարում: Նախատեսվում է ֆիլմը թարգմանել նաեւ օտար լեզուներով:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հեղինակ՝

Լուսինե Ղարիբյան

*

*