Գրքի փառատոնն ավարտվեց. հաղթողների գործերը կհրատարակվեն

«Հաջորդ տարի ոչ թե երևանյան, այլ հանրապետական փառատոն ենք ունենալու»
grqi-paraton

Նոյեմբերի 26-ին ավարտվեց Գրքի երևանյան փառատոնը:

Փառատոնի կարևոր բաղադրիչը ժամանակակից հայ գրականության մրցանակաբաշխությունն էր։ Մրցութային 4 անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝

Արձակ. Համբարձում Համբարձումյան (1-ին մրցանակ) և Հովհաննես Երանյան (2-րդ մրցանակ)։

Չափածո. Ներսես Աթաբեկյան (1-ին մրցանակ) և Հուսիկ Արա (2-րդ մրցանակ)։

Դրամատուրգիա. Գուրգեն Խանջյան (1-ին մրցանակ) և Անուշ Ասլիբեկյան (2-րդ մրցանակ)։

Մանկապատանեկան գրականություն. Սիլվա Հովհաննիսյան (1-ին մրցանակ) և Էլֆիք Զոհրաբյան (2-րդ մրցանակ)։

1-ին հորիզոնականում հաղթողների դրամական պարգևը 500 հազարական դրամ է, 2-ինը՝ 300 հազարական դրամ։ Գումարը կփոխանցվի հեղինակի ընտրած հրատարակչին, իսկ վերջինս կպարտավորվի մեկ տարում հրատարակել գրողի ժողովածուն կամ վեպը։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վստահությամբ նշեց. «Հաջորդ տարի արդեն գրքի ոչ թե երևանյան, այլ հանրապետական փառատոն ենք ունենալու՝ մոտ ապագայում միջազգայինի վերաճելու ակնկալիքով»:

*

*