Փարաջանովի նամակներն աճուրդի կհանվեն

Նամակները գրվել են 1974-1978 թթ., երբ նա անազատության մեջ էր
sergey-parajanov2 (1)

Դեկտեմբերի 11-ին աճուրդի կհանվեն 20-րդ դարի մեծագույն կինոռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի նամակներից մի քանիսը: Ինչպես հաղորդում է «12-րդ աթոռ» աճուրդի տունը, աճուրդի կհանվեն Փարաջանովի այն նամակները, որոնք գրվել են 1974-1978 թթ., երբ նա անազատության մեջ էր:

Նամակներն ուղղված են Փարաջանովի քրոջը, զարմիկին, դրանց մեջ են նաև ռեժիսորի արած նկարներն ու լուսանկարները: Ռեժիսորը խիստ ռեժիմի ճամբարում էր, նա պատիժը կրում էր՝ պահվելով դաժանագույն պայմաններում: Նամակներից մեկը բացիկ է՝ ինքնանկարով, կա նաև ինքնանկար՝ բանտային հագուստով: Փարաջանովը նամակներում պատմում է նաև ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու մասին, ում հետ ծանոթացել է 1966 թ.:

Աճուրդի ժամանակ առաջին անգամ կհրապարակվի երկու անվանի ռեժիսորների ծանոթության պատմությունը: Աճուրդի ներկայացված նամակների մեկնարկային արժեքը 325 հազար ռուբլի է:

*

*