Երեւանի քաղաքապետը պարգևատրել է պարարվեստի գործիչներին

Վահագն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:
qaghaqapet-pargevatrum

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ մշակութային ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար:

Երևանի քաղաքապետարանն այս տարի որոշակի փոփոխություններ է իրականացրել պարգևատրման կարգում. այսուհետ քաղաքապետի պարգևների կարժանանան տվյալ կազմակերպության ներկայացրած աշխատակիցները:

Պարի միջազգային օրվա առթիվ, բալետի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և կատարողական բարձր վարպետության համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան Վահագն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:

Պարարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պարի պետական համույթի պարուհի Ինգա Ավդալյանը և «Սարդարապատ» պարային համույթի պարուսույց-բալետմայստեր Էդգար Հակոբյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով:

Պարավեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

 

*

*