Կայացել է «Պանթուրքիստական հոսանքները ժամանակակից Իրանում» մենագրության շնորհանդեսը

Աշխատությունը հրատարակվել է նախորդ տարի
panturqistakan-hosanq-girq

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի է ունեցել իրանագետ Սարգիս Մկրտչյանի «Պանթուրքիստական հոսանքները ժամանակակից Իրանում» խորագրով մենագրության շնորհանդեսը:

Աշխատությունը հրատարակվել է նախորդ տարի՝ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Գրքում անդրադարձ է կատարվել Իրանում առկա պանթուրքիստական շարժումների պատմությանը, ներկայումս դրանց գործունեությանը: Հեղինակի գնահատմամբ՝ Իրանի անվտանգությանը վերաբերող հարցերը առանցքային նշանակություն ունեն Հայաստանի եւ հայության անվտանգության համար, իսկ Իրանում տեղի ունեցող գործընթացներն այս համատեքստում պետք է հետազոտողների ուշադրության կենտրոնում լինեն:

*

*