Ցուցահանդես` «Օտարները հայ ճարտարապետության մասին»

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում
zvartnoc2

«Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանում  մայիսի 19-ին բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, թանգարանի այցելուներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու  օտարազգի  հայտնի երախտավորների  հայանպաստ գործունեությանը, հայկական ճարտարապետությանը նվիրված նրանց աշխատություններին, ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող անձնական արխիվներին, լուսանկարներին: Ցուցասրահում կողք կողքի տեղ են գտել Պաոլո Կունեոյի իտալերեն երկհատորյակը, Միշել Թիերիի` ֆրանսերեն,  Հենրիխ  Ֆինիս  Բլոս Լինչի` սլավոներեն, հայերեն աշխատությունները, մանրակերտեր և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդից այլ նյութեր:

Ռուս հնագետ Անատոլի Յակոբսոնը, արվեստագիտության դոկտոր Նիկոլայ Տոկարսկին, ավստրիացի պատմաբան, պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին, Ֆրանսիացիներ` Ժան-Միշել Թիերին և Ժան Շարդենը,  իտալացի ճարտարապետ Պաոլո Կունեոն, իտալացի ճարտարապետ, արվեստի պատմաբան Ադրիանո Ալպագո Նովելոն  իրենց  ուրույն  ձեռագիրն են  թողել հայկական ճարտարապետության պատմության ուսումնասիրության մեջ:

«Օտարազգի, բայց ոչ օտար, հայեցի ու ինչու չէ` նաև հայ»: Այսպես էին բնութագրում  մեր ճարտարապետական գոհարները չափագրած, ուսումնասիրած  ու համաշխարհային հանրությանը ներկայացրած  գիտնականներին ցուցահանդեսի կազմակերպիչներն ու մասնակիցները:

*

*