«Օսկար-2018»-ի մրցանակակիրները

«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում...
oskar del toro

Մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» ֆիլմն արժանացել է գլխավոր «Օսկարին»՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Բացի այդ, այն եւս 3 Օսկար է ստացել՝ լավագույն ռեժիսուրա,  սաունդթրեք եւ ձեւավորում։

Լավագույն դերասանուհի անվանակարգում «Օսկար» է ստացել  Ֆրենսիս Մաքդորմանդը՝ «Երեք վահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերի համար։

Մրցանակաբաշխությունը կայացել է Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում:

Frances-McDormand

Լավագույն դերասան է ճանաչվել Գարրի Օլդմանը («Խավար ժամանակներ»)։

 

Gary-Oldman

«Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ֆանտաստիկ կին» ֆիլմը (Չիլի):

fantastic-kin

Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Իկարուս»-ը:

icarus

Էլիսոն Ջենին ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի («Ես, Տոնյան»):

2-rd-plani-lavaguyn-derasanuhi

2-րդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ «Երեք վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դերի համար:

2-rd-plani-lavaguyn-derasanuhi (1)

*

*