«Օսկարի» փայլի ստվերոտ կողմը

Ավելի քան 20 դերասանուհիներ պատմել են 65-ամյա Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների մասին
anjelina-joli

Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիան, որն ամեն տարի «Օսկար» մրցանակ է շնորհում, իր կազմից հեռացրել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին, տեղեկացնում է BBC-ն։

Կինոակադեմիայի խորհրդի արտակարգ նիստը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավելի քան 20 դերասանուհիներ, այդ թվում՝ Անջելինա Ջոլին եւ Գվինետ Պելտրոուն, պատմել են 65-ամյա Վայնշտեյնի՝ տարիներ առաջ կատարած սեռական ոտնձգությունների մասին։ Վերջինս, սակայն, հերքում է բոլոր մեղադրանքները։

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի իրավապահները հետաքննություն են սկսել այդ հայտարարությունների առթիվ։

Ավելի վաղ Վայնշտեյնին իր կազմից հեռացրել էր Կինոհեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան (BAFTA

Մի քանի օր առաջ Վայնշտեյնից հեռանալու մասին հայտարարեց նրա կինը՝ Ջորջինա Չապմանը։

2005-ին Հարվի եւ Բոբ Վայնշտեյն եղբայրները հիմնել էին Weinstein Pictures կինոընկերությունը։

Հարվի Վայնշտեյնի պրոդյուսերությամբ ֆիլմերը 81 «Օսկար» են ստացել։

 

Հարի Վայնշտեյն եւ Ջորջինա Չապման

Հարի Վայնշտեյն եւ Ջորջինա Չապման

 

*

*