«Օսկար»-ի ներկայացված ֆիլմերի համառոտ ցանկը

Պարգեւների հանձնումը կկայանա մարտի 4-ին՝ Հոլիվուդում:
oscar

Հայտարարվել են այն ինը ֆիլմերը, որոնք «Օսկար» կինոմրցանակի համառոտ ցանկում ներառվել են «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին հայտնել Է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով մրցանակի կազմակերպիչների տեղեկագիրը:

Համառոտ ցանկ են մտել  «Անսիրություն» (ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւ, Ռուսաստան), «Ֆանտաստիկ կինը» (ռեժիսոր Սեբաստյան Լելիո, Չիլի), «Վերջին սահմանը» (ռեժիսոր Ֆաթիհ Աքին, Գերմանիա), «Մարմնի եւ հոգու մասին» (ռեժիսոր Իլդիկո Էնիեդի, Հունգարիա), «Ֆոքստրոտ» (Սամուել Մաոզ, Իսրայել), «Վիրավորանք» (Զայիդ Դուերի, Լիբանան), «Ֆելիսիտե» (Ալեն Գոմիս, Սենեգալ), «Վերք» (Ջոն Թրենգով, Հարավային Աֆրիկա) եւ «Քառակուսի» (Ռուբեն Էսթլունդ, Շվեդիա) ֆիլմերը:

«Օսկարի» թեկնածուների վերջնական ցանկը կհայտարարվի 20108-ի հունվարի 23-ին:

Պարգեւների հանձնումը կկայանա մարտի 4-ին՝ Հոլիվուդում:

*

*