«Օսկար-2018». ովքե՞ր են գլխավոր ֆավորիտները

Մարտի 4-ին տեղի կունենա «Օսկար-2018» մրցանակաբաշխությունը։
oscar-2018

Մարտի 4-ին տեղի կունենա «Օսկար-2018»-ի հոբելյանական՝ 90-րդ  մրցանակաբաշխությունը։ «Օսկար» մրցանակին առաջադրված ֆիլմերի ցանկը գլխավորում է ռեժիսոր Գիլիերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆանտաստիկ ֆիլմը, որը 13 անվանակարգերում է առաջադրվել, այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար:

Երկրորդ հորիզոնականում բրիտանական «Դյունկերկ» ռազմական դրաման է, որը 8 անվանակարգերում է ներառվել, այդ թվում՝ լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսուրայի համար: Երրորդը «Երեք վահանակ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմն է՝ առաջադրված 7 անվանակարգերում:

«Օսկար»-ի համար «մրցավազքում» բրիտանացի դերասաններից կպայքարեն Գերի Օլդմենը, Սալլի Հոքինսը, Դենիել Դեյ-Լյուիսն ու Դենիել Կալուան: Գրետա Գերվինի «Լեդի Բըրդ» ֆիլմի համար ոչ միայն լավագույն ռեժիսուրա անվանակարգում ներկայացվել է, այլև՝ գխավոր մրցանակի է հավակնում:

Բրիտանական կինոյի համար «Դյունկերկ»-ից բացի պակաս կարևորություն չի ներկայացնում նաև «Մութ ժամանակներ» ֆիլմը, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենածանր ժամանակաշրջանի մասին: Գլխավոր մրցանակից բացի Ուինսթոն Չերչիլի դերակատար Գերի Օլդմենը կպայքարի նաև տղամարդու գլխավոր դերի անվանակարգում, որում հաղթելու համար նրա հետ կպայքարի մեկ այլ բրիտանացի՝ Դեյ-Լյուիսը։ Վերջինս գլխավոր դերակատարն է «Ուրվականային թել» ֆիլմում:

Ամերիկյան կինոակադեմիան ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեվի «Անսեր» ֆիլմն ընդգրկել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթողի հավակնորդների ցանկում:

Մրցանակաբաշխությունը, որը կայանալու է մարտի 4-ին (սկիզբը՝ Երեւանի ժամանակով 04.30) Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում, այս տարի վարելու է դերասան և հեռուստահաղորդավար Ջիմմի Քիմմելը:

 

Պատրաստեց՝

Հայկ Սահակյանը

*

*