Կայացել է պատվավոր «Օսկար»-ների հանձման արարողությունը

Դափնեկիրներ են դարձել դերասան Դոնալդ Սազերլենդը...
oscar

Նոյեմբերի 12-ին Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան Լոս Անջելեսում (Կալիֆորնիա) պատվավոր «Օսկար»-ներ է հանձնել համաշխարհային կինեմատոգրաֆիայում առանձնահատուկ ձեռքբերումներ ունեցած գործիչներին:

Այս տարի դափնեկիրներ են դարձել դերասան Դոնալդ Սազերլենդը, ամերիկացի ռեժիսոր Չառլզ Բեռնեթը, կինոօպերատոր Օուեն Ռոյզմանը ու բեմադրիչ Անիես Վարդան: «Օսկար»-ի հատուկ մրցանակ է հանձնվել նաեւ մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին` նրա «Մարմին եւ ավազ» էքսպերիմենտալ աշխատանքի համար:

Այն նկարահանվել Է վիրտուալ իրականության ձեւաչափով եւ պատմում Է մեքսիկացի անօրինական միգրանտների առօրյայի մասին: Բեմադրիչը, որն արդեն չորս անգամ «Օսկար»-ի մրցանակակիր Է դարձել, ստանալով հերթական պարգեւը, այն նվիրել Է «աշխարհի բոլոր անկյուններում հանգրվանած միգրանտներին»:

*

*