Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները (լուսանկարներ)

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրք»-ը:

Լոս-Անջելեսի «Դոլբի» թատրոնում կայացավ «Օսկար» մրցանակաբաշխության 91-րդ արարողությունը: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրք»-ը:

Նույն ֆիլմում դաշնակահար Դոն Շիրլիին մարմնավորելու համար Մահերշալա Ալին լավագույնն է ճանաչվել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Լավագույն դերասան է ճանաչվել Ռամի Մալեկը՝ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում բրիտանական «Քուին» խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար։

«Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմի համար։ Հատկանշական է, որ սա այս ֆիլմի միակ հաղթանակն է, թեեւ այն առաջադրված էր տասն անվանակարգերում։

«Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում «Օսկար»-ների է արժանացել Ալֆոնսո Կուարոնը՝ «Ռոմա» ֆիլմի ռեժիսորական ու օպերատօրական աշխատանքի համար։ Մեքսիկացի ռեժիսորի ֆիլմը հաղթող է ճանաչվել նաեւ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ռեջինա Քինգը։ Ֆիլմում հնչած «Տարվա լավագույն երգն» է Լեդի Գագայի եւ Բրեդլի Քուփերի Shallow-ն։

«Սարդ-մարդը» մուլտֆիլմը ճանաչվեց «Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ»:

Ինչպես ավելի վաղ արդեն հայտնի էր, առաջին անգամ միջոցառումն անցկացվել է առանց վարողի: Կատակերգու Քևին Հարթը հրաժարվել էր վարել մրցանակաբաշխությունը՝ հոմոֆոբիայի համար իր հասցեին հնչած մեղադրանքների պատճառով։

*

*