Օպերայի թատրոնի դերասանական կազմը պահանջում է Նազենի Ղարիբյանի հրաժարականը

Թատրոնի դերասանական կազմը հանդես է եկել հայտարարությամբ
opera

Օպերայի և բալետի պետական թատրոնում մեկնարկել է «Դիմակահանդես» ներկայացումը:Մինչ այդ, թատրոնի դերասանական կազմը հանդես եկավ  հայտարարությամբ՝ ի պաշտպանություն աշխատանքից ազատված տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտի Օրբելյանի: Օպերայի և բալետի ազգային թատրոնի անձնակազմը պատրաստվում է նամակով դիմել կառավարությանը:

«Այսօրվա ներկայացումը` «Դիմակահանդեսը», տեղի կունենա, քանի որ տոմսերը վաճառված են, կանցկացվի նաև ապրիլի 4-ին նախատեսված «Կախարդական ֆլեյտա» ներկայացումը: Բայց մենք պահանջում ենք Նազենի Ղարիբյանի հրաժարականը, ու եթե նա պահանջը չիրականացնի, մենք գործադուլ ենք իրականացնելու»,-ասել է  օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը :

Օպերային թատրոնի աշխատակազմի ղեկավար Արթուր Դալլաքյանն ասաց, որ գուցե շատերը չգիտեն, բայց Կոնստանտին Օրբելյանն իր անձնական գրպանից մեծ գումարներ է ներդրել թատրոնի համար: Նա պրոյեկտորներ է նվիրել թատրոնին, իր հաշվին լուրջ մասնագետների է արտերկրից Հայաստան հրավիրել բեմադրություններ անելու, վարպետության դասեր անցկացնելու համար:

*

*