2018-ը օպերայի եւ բալետի թատրոնի համար յուրահատուկ է լինելու

Այս տարի իրականացվել է 27, իսկ հաջորդ տարի ծրագրված է անցկացնել 21 համերգային նախագիծ:
amiryan-orbelyan

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում արդեն մեկնարկել է 85-րդ հոբելյանական թատերաշրջանը: Այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ ներկայացրել են 2017-ին թատրոնի հաջողությունները եւ 2018-ի անելիքը:

Այս տարի իրականացվել է 27, իսկ հաջորդ տարի ծրագրված է անցկացնել 21 համերգային նախագիծ: 2018-ը օպերայի եւ բալետի թատրոնի համար յուրահատուկ է լինելու՝ բեմադրվելու է Տիգրան Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերան:

«Եթե 6 ամիսների կտրվածքով մենք հայտարարում էին, որ ունենք 45 տոկոսի աճ, ապա տարին ամփոփելով մենք վստահաբար հիմա ասում ենք, որ 100 տոկոսի շեմն անցել ենք»,- ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

*

*